Նորաթուխ մայրիկ Տաթևիկ Ռևազյանի առօրյան ամբողջովին շաղկապված է առաջնեկի՝ չքնաղ Մոնթեայի հետ: Նրա հրապարակումները, սոցցանցային և կենցաղային ակտիվությունը դստրիկի հետ է կապված:
Տաթևիկը պայծառ ու արևաշատ մի լուսանկար է հանրայնացրել, որտեղ դստրիկն իր գրկում է՝ լողափին: Այստեղ Մոնթեան հատկապես չքնաղ տեսք ունի: Արևի ճառագայթները ստիպել են փոքրիկին կիսաբաց աչքերով լուրջ դեմքի արտահայտություն ընդունել:
Մոնթեայի գլխարկը փոքրիկին հատկապես արտակարգ տեսք է տվել՝ ընդգծելով նրա մանկական հմայքը: Տաթևիկն իր հանրայնացրած սոցցանցային նյութերի՝ լուսանկարների, տեսանյութերի միջոցով ցույց է տալիս իր կյանքի գլխավոր էակի աստիճանաբար մեծանալը:
Նկարից նկար նկատելի է փոքրիկ Մոնթեայի մեծանալու ընթացքը: Մայրիկը նաև մամայական կարևոր տեղեկություններով կիսվում է իր էջում՝ այլ նորաթուխ մայրիկներին ուշագրավ ու կարևոր տեղեկություններ հաղորդելով փոքրիկների խնամքի ճիշտ կազմակերպման մասին:
Տաթևիկի նմանատիպ վերջին հրապարակումը նորածիններին մայրական կաթով կերակրելու նրբությունների մասին էր, որը լայն արձագանք գտավ նրա հետևորդների շրջանում: