Նոր կյանք պшտերшզմի օրերին. Սեպտեմբերի 28֊ին Սիսիանի հիվանդանոցում լույս աշխարհ է եկել մի նոր Տարոն

Սիսիանցի պայծառ երիտասարդներից մեկի՝ Տարոնի հերոսական մահը մեծագույն ցավով ու ափսոսանքով uգում ենք անխտիր բոլորս:

Շատերը հիշատակում են Տարոնի սոցհարթակում հանրայնացված վերջին մտքերը, որոնք հիմնականում գոյաբանական բնույթի խոհափիլիսոփայական մտքեր են:

Սիսիանի հիվանդանոցային համալիրի սոցհարթակում մի տեղեկություն է տեղադրվել այն մասին, որ հիվանդանոցում սեպտեմբերի քսանիննին մի նոր Տարոն է ծնվել:

Նորածին բալիկի մայրիկն ի սկզբանե որոշել է փոքրիկին անվանել Գոռ, սակայն, իմանալով Տարոն Ֆիլիպոսյանի ցավալի, բայց հերոսական վախճանի մասին, մայրը որոշումը փոխել է՝ որոշելով զավակին անվանակոչել նորօրյա հերոսի անունով:

Այս օրերին հատկանշական են նոր ծնունդների ուրախալի փաստը: Սա է հայոց մայրերի պատասխանը հակառակորդ կողմի ցանկությանն ու գործողություններին՝ նրանք պատասխանում են նոր կյանքով:

Հատկանշական է նաև, որ նորածին բալիկների մեծ մասը տղաներ են, ընդ որում՝ մի մասը Արցախից: Արցախցի նորածին տղաներից երկուսի ծննդյան մասին տեղեկացրել ենք ավելի վաղ:

Понравилась статья? Поделиться с друзьями: