«Նոր Հաղթանակ կերտողները…» Շուշան Ստեփանյանը սահմանից նոր լուսանկարներ է հրապարակել. գտեք ձեր մտերիմներին

Բացի օպերատիվ լրատվության ժամանակին ու տեղին մատուցումը, Շ. Ստեփանյանը պարբերաբար նաև լուսանկարներ է հանրայնացնում, որոնցում մեր փառապանծ սահմանապահներն են, ովքեր այս պահին կերտում են մեր նոր օրերի նոր հաղթանակը:

Առաջնագծից հանրայնացված կադրերը տեղում ֆիքսել է ՊՆ լուսանկարից Սիփան Գյուլումյանը: Նրա ֆիքսած կադրերում մեր հերոսներն են՝ իրենց ողջ հզորությամբ ու միաժամանակ պայծառությամբ:

Լուսանկարները շատ սպասված են բոլորիս կողմից ու մեծ սիրով են ընդունվում հանրության կողմից:

Այս օրերին հայ զինվորը բացարձակ վստահություն վայելող կերպար է, ով իր մարտական վարպետությամբ կարողանում է ապշեցնել նաև համայն աշխարհի ռшզմшկшն փորձագետներին:

Ուշագրավ է առաջնագծում այս պահին էլ օրհասական պայքարի մեջ գտնվող հայորդիների համարձակությունը, ներքին ինքնավստահությունն ու կամքի մեծ ուժը, որն ակնառու է նույնիսկ մեր տղաների հայացքից:

Շ. Ստեփանյանի հանրայնացրած լուսանկարները ներկայացնում ենք կից: Դրանցում հնարավոր է, որ դուք կարողանաք գտնել նաև ձեր մտերիմներին կամ ծանոթներին:

Понравилась статья? Поделиться с друзьями: