Եթե նախկինում սահմանվել էր դիմակ կրելու պարտադիր պայման նույնիսկ բաց տարածքներում և չկրելու դեպքում բավականին մեծ գումար էր նախատեսվել որպես տուգանք, ապա այժմ որոշակի փոփոխությունների է ենթարկվել պահանջների համակարգը:
Մասնավորապես, տասն անգամ նվազեցվել է դիմակներ չկրելու դեպքում սահմանված տուգանքի չափը, ապա նաև հանվել է բացօթյա տարածքներում դրանք կրելու պարտադիր պայմանը, բայց ոչ առկայությունը:
Այսինքն, եթե հսկիչ ոստիկանական ներկայացուցիչը մոտենա բաց տարածքում գտնվող անձին, բավական է միայն նրա մոտ դիմակի առկայությունը, դնելը դրսում պարտադիր չէ:
Հարցն այլ է փակ վայրերում, որտեղ էլ առանց դիմակի չի կարելի գտնվել: Իսկ այն պարտաճանաչ քաղաքացիները, ովքեր մինչ այս տուգանվել ու վճարել են այդ մեծ, անհամաչափ գումարը, ապա կարող են համապատասխան վարչական մարմնին դիմում գրել ր հետ ստանալ իրենց վճարումը, որից պահված կլինի միայն տասը հազար դրամը:
Այս և այլ փոփոխությունների մասին առավել հանգամանալից, հանրամատչելի և մանրամասնորեն ներկայացրել է Ն. Զոհրաբյանը ստորև կցված տեսանյութում:
Բաց տարածքում դիմակ կրել պետք չէ, իսկ այն քաղաքացիները, ովքեր արդեն վճարել են 100, 150 հազար եւ բարձր տուգանքները, նրանց գումարը կվերադարձվի
Опубликовано Naira Zohrabyan Среда, 20 мая 2020 г.