Համագործակցային հետաքրքիր երգ է ներկայացվել հանրության դատին, որը վերնագրված է «Շնորհավոր»։ Երգը գրվել է ծննդյան տոնի առիթով ու թեմատիկայով։ Երգի խոսքերը հեղինակել է հայտնի հաղորդավար և ստեղծագործող Ֆելիքս Խաչատրյանը։
Երգի մեղեդին Արամ MP3-ն է հեղինակել։ Երգը ներկայացնում են Անուշ Հարությունյանը և Ռոբերտ Քոլոյանը, հնչում են նաև այլոց ձայները իսկ երգի գործիքավորմամբ զբաղվել է հայտնի երաժիշտ Նիկ Էգիբյանը։ Ստեղծագործության պրոդյուսերությամբ զբաղվել է Վահագն Գևորգյանը։
Երգը ներկայացվում է հետաքրքիր սյուժետային լուծում ունեցող տեսահոլովակի միջոցով, որտեղ երևում են պրոֆեսիոնալ դերասաններ։ Տեսահոլովակի ռեժիսորը Արամայիս Հայրապետյանն է։
Հոլովակում իրադարձությունները սկսվում են Հռիփսիմեի ծննդյան օրվա առիթով նրան մատուցվող նվերի տեսարանով։ Հռիփսիմեի դերում հանդես է գալիս հայտնի ու տաղանդավոր դերասանուհի Մարինե Պետրոսյանը։
«Շնորհավոր» վերնագրով հետաքրքիր ու անսպասելի լուծումներով հարուստ երգի ու տեսահոլովակի պրեմիերան կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։