Նախագահ Ա. Սարգսյանի ինստագրամյան և ֆեյսբուքյան էջերում կարևոր տեղեկատվություն է հանրայնացվել նախագահի տիկնոջ՝ Նունե Սարգսյանի նախաձեռնած մի խիստ կարևոր մտահղացման մանրամասների ու հնարավոր արդյունքների մասին:
Հանրայնացված տեղեկատության մեջ ասվում է, որ Նունե Սրագսյանը նախաձեռնել է «Գրչի ընկեր» անվանմամբ ծրագիր, շնորհիվ Հայաստանյան և Սփյուռքի ուսումնական օջախների աշակերտներն ավելի են ամրակայելու հայրենիքի հետ կամուրջի հիմքերը: Դրանից բացի սերտանալու և ընդլայնվելու է նաև լեզվական՝ արևելահայերենի ու արևմտահայերենի փոխշփումն ու կապը:
Ծրագրի շրջանակներում Տավուշյան սահմանակից Ներքին Կարմիրաղբյուր գյուղի գործող դպրոցը և Գյումրիում գործող ակադեմիական վարժարանը պատրաստվում են համագործակցել Հալեպում գործող հայտնի «Քարէն Եփփէ» վարժարանի հետ:
Հանրայնացված տեղեկության մեջ նաև ասվում է, որ Քուվեյթյան ազգային վարժարանը և Երևանյան Հակոբ Օշականի անվան դպրոցն արդեն իսկ դարձել են քույր դպրոցներ:
Նախագահի ֆեյսբուքյան էջում էլ այս ծրագրերի մասին պատմող փոքրիկ հոլովակ է հանրայնացվել, որը մենք տեղադրել ենք ստորև: Հոլովակում անձամբ Նունե Սարգսյանն է պատմում իր մտահղացման ու նպատակների մասին:
Նունե Սարգսյանը հեռավար զրուցել է Հալեպի «Քարէն Եփփէ» վարժարանի աշակերտների և ուսուցչական կազմի հետ
Նախագահ Արմեն Սարգսյանի տիկնոջ' Նունե Սարգսյանի «Գրչի ընկեր» նախաձառնության շնորհիվ Հայաստանի և Սփյուռքի կրթօջախների աշակերտներն ավելի կամրացնեն ինչպեսՀայրենիք-Սփյուռք կամուրջը, այնպես էլ արևելահայերենի ու արևմտահայերենի կապը:Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցը և Շիրակի մարզի Գյումրու ակադեմիական վարժարանը կհամագործակցեն Հալեպի «Քարէն Եփփէ» վարժարանի հետ,Քուվեյթի ազգային վարժարանը և Երևանի Հակոբ Օշականի անվան դպրոցն արդեն իսկ քույր դպրոցներ են:Մանրամասն՝ https://bit.ly/3girwoi#Armpresident #ArmenSarkissian #NounehSarkissian
Опубликовано ՀՀ նախագահի աշխատակազմ/ Office of the President of the Republic of Armenia Пятница, 31 июля 2020 г.