Ա. Խալաթյանի հոբելյանական օրն այսօր սկսվել է աշխատավայրում՝ Արմենիա հեռուսատընկերության առավոտյան հաղորդաշարի ուղիղ եթերում, որի ընթացքում էլ տաղանդավոր արտիստը ստացել է բազմաթիվ շնորհավորական խոսքերի շարան:
Սիրելի կողակցի ծննդյան օրվա առիթով հուզիչ հրապարակմամբ հանդես է եղել երգչուհի Նունե Եսայանը: Երգչուհին, իր ինստագրամյան հարթակում հանրայնացնելով իր և ամուսնու համատեղ լուսանկարը, նրան վերստին սիրո խոստովանություն է արել:
Երգչուհին գրել է, որ Ա. Խալաթյանի շնորհիվ իր կյանքը դարձել է մի գեղեցիկ, ուշագրավ ու հեթիաթային ճամփորդություն սիրո ու երջանկության միջով:
Ն. Եսայանը խոստովանել է նաև, որ ամուսնու հետ ապրած յուրաքանչյուր օր ամուսնուն սիրելու նոր առիթ է, քանի որ նա ամեն ինչ անում է, որ ընտանքիը երջանիկ լինի:
Երգչուհին գրել է, որ ամուսնու հետ անցկացրած ամեն վայրկյանը նոր սիրահարության առիթ ու պատճառ է: Ն. Եսայանի ինստագրամյան հուզիչ ու սիրառատ հրապարակումը ներկայացնում ենք վարը: