Նվեր Մնացականյանի ուշագրավ անդրադարձը կորոնավիրուսից ապաքինվելուց հետո

Համավարակը, ինչպես հայտնի է, չշրջանցեց նաև հայտնի վերլուծաբան Ն. Մնացականյանին: Համավարակի պատճառով միառժամանակ մասնագիտական գործունեության մեջ դադար վերցրած լրագրողը վերադարձել է հարազատ ասպարեզ՝ հաղթահարելով համավարակը:

Նրա սովորական դարձած մեկրոպեանոց անդրադարձը ծիրանային իրադարձությունների մասին է: Վերահաստատելով ծիրանի կարևորությունն ու աստվածային պարգև լինելու հանգամանքը՝ լրագրողը նշում է, որ դա հարևան երկրի կողմից անընկալելի է մնացել:

Նա այդ կարևոր փաստի գոյությունը հաշվի չառնելով է պայմանավորում հակառակորդ երկրի ներկայացուցիչների վերաբերմունքը հայկական մրգի ու առհասարակ հայերի նկատմամբ: Վերլուծաբանը նշում է, որ ադրբեջանցիներն արել են իրենց բնորոշ քայլ, իսկ հայերը պատասխանել են ըստ իրենց ազգային նկարագրի, սակայն սա դեռևս հաղթանակ չէ:

Վերլուծաբանը ադրբեջանական կողմի ուշադրությունը հրավիրում է պատմական փաստերի, Չարդախլուի և այլ կարևոր կետերի վրա՝ նրանց արաքը բնորոշելով որպես ակնառու տկարամտություն:

Ն. Մնացականյանի ուշագրավ դիտարկումներին ամբողջությամբ կարելի է ծանոթանալ ստորև կցված մեկրոպեանոց տեսանյութում:

   

Понравилась статья? Поделиться с друзьями: