Հաշվի առնելով ներկայիս իրավիճակի հրատապությունն ու սրությունը՝ վերլուծաբան Ն. Մնացականյանն իր եթերի յուրօրինակ ֆորմատի հերթական թողարկումը նվիրել է պարտվողական տրամադրություններ սերմանողներին:
Հիշեցնելով, որ այս պայքարում հաղթանակը լինելու է միայն նրանը, ում թիկունքն ու ճակատային մասը՝ առաջնագիծը նույն հզորության է՝ վերլուծաբանը հորդորում է պահպանել երկկողմանի ամրությունը: Նա հորդորում է չպառակտել ճակատն անհարկի նվնվոցներով, քանի որ դա արգելված է ռազմական դրության գերազգային պահանջով:
Վերլուծաբանը հռետորական հարցում է հնչեցնում. միթե՞ ոչինչ չի ասում որդեկորույս մոր՝ Կարին Տոնոյանի պահանջատիրական հորդորերը, կամ Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանի ուժեղ ու անկոտրում կենսագրությունը:
Նա չի ժխտում, որ երբեմն սպասվող, բայց ուշացող տեղեկատվության բացակայությունը նյարդերի գերլարում և ծանր սպասում է առաջ բերում, բայց դա չի կարող հիմք ու պատճառ լինել պարտվողական տրամադրություններ տարածելու և քաղաքական շագանակներ հավաքելու համար:
Վերլուծաբանի ուշագրավ դիտարկումների կարճ, բայց դիպուկ արտահայտությունը ներկայացնում ենք վարը կցված նյութի մեջ: