Նվեր Մնացականյանն անդրադարձել է նախկին ոստիկանապետի հետ տեղի ունեցած միջադեպին

Վերլուծաբան Ն. Մնացականյանը հերթական մեկ րոպեն հատկացրել է անցնող օրերին թեժորեն քննարկվող նախկին ոստիկանապետի վարքը վերլուծելուն: Վերլուծաբանը միանգամայն հասկանալի ու սպասելի է համարում Վ. Գասպարյանի բարձրացրած աղմուկը:

Նա վկայակոչում է Սևանի ունեցվածքը և դրանից բխեցնում ոստիկանապետի անհանգստությունն ու բարձրացրած աղմուկը: Վերլուծաբանը միանգամայն կանխատեսելի է համարում նախկին իշխանավորի դղյակիների նկարահանման խոչընդոտումը:

Վերլուծաբանը տեղի ունեցածը փոքր, բայց կարևոր իրադարձային դեպք է համարում, որը պետք է նախազգուշացում լինի բոլոր նրանց համար, ովքեր գումարն ու ճոխությունը դարձրել են երկրի տեսակ և իրենց հիմնական կենսաձևն ու նպատակը:

Վերլուծաբանը չի մոռանում հիշեցնել նաև նույն ոստիկանապետի եղբոր ամբարտավան պահվածքը վարդավառյան խաղի ժամանակ աղջնակի նկատմամբ, ով պատահաբար ջուր էր ցողել իր մեքենայի վրա:

Վերլուծաբանը հորդորում է չտրորել ցորեն մշակելով արդար հացը վաստակողի կամ հայրենի սահմանների անառիկությունը պահողի տեսակը, քանի որ հենց նրանք են երկրի սյուները պահողները:

Понравилась статья? Поделиться с друзьями: