Նրա շտաբների մոտ են կանգնած ամենաթանկարժեք մեքենաները՝ ամեն մեկը մի Բայրшքդարի գնի․ Արամ Սարգսյան (տեսանյութ)

Արամ Սարգսյանը այսօր խոսել է տարբեր հարցերի շուրջ՝ անդրադառնալով արտգործնախարարի հրաժարականի ու նրա այսօրվա հնչեցրած տեքստի բովանդակությանը։ Նա նշում է, որ արտգործնախարարի հայտարարությունը բավականին բարդ է հասկանալը։

Նա գտնում է, որ ղեկավարող թիմի համար համատարած հրաժարականներից պետք է հետևություններ անի՝ հասկանալու համար, թե ինչն է պատճառը։ Նա կարևոր է համարում նաև կադրային ճիշտ ընտրության հարցը։

Ա․ Սարգսյանը անդրադարձել է նաև այլ կարևոր հարցերի, ինչպես օրինակ բանակի վիճակն է։ Նա շատ կարևոր է համարում այդ կառույցը հեռու պահել քաղաքական ասպարեզից։

Ա․ Սարգսյանը խիստ կարևոր է համարում բնական ռեսուրսների հաշվին որոշակի ֆինանսական կայունության հասնել, քանի որ միայն այդ միջոցով կարելի է զարգացնել տարբեր կենսական բնագավառներ, որոնք կանգուն կպահեն երկիրը։

Արամ Սարգսյանը վստահ է, որ հայկական սահմանին տեղի ունեցած վերջին դեպքերի մեջ ներգրավված է նաև ռուսական կողմը։ Քաղաքական գործչի ուշագրավ խոսքին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ վարը կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: