Ն․Փ․ ոչ մի ադրբեջանցի Հայաստանի սահմաններից ներս չի մտել։ Ի վերջո, ամենակարևոր փաստարկներից մեկը այն է, որ շատ մեղադրանքներ մեզ ուղղվածն իրար հակադարձող են։ Մի կողմից ասում են ինչի միջոցներ չենք արել, որ կռիվը չլիներ, հիմա էլ մեղադրում են ինչի ենք միջոցներ ձեռնարկում, որ կռիվ էլ չլինի։
Վարչատարածքային բաժանման օրենքով, օրինակ, Որոտան գյուղը սահմանակցում է Ադրբեջանին։ Էսօր տեղի է ունեցել այն, ինչ 2010ի օրենքի մեջ է նկարագրված։ Դա տեղի է ունենում նոր կռվից խուսափելու համար։ Էս պարագայում, էն միջոցները, որ անում ենք Սյունիքի անվտանգությանն են ուղղված։
Որոշակի կետերի ճշգրտումը անհրաժեշտ է։ Ձեռնարկված միջոցի էությունը այն է, որ գծված տեղը համընկնի ՀԱՊԿ տարածքի հետ, որը երաշխիք է և անվտանգային պարտավորվածությունները, որպեսզի ստացվի գործարկել։ Մեր ու ՌԴ-ի փոխադարձ համագործացությունը ՀՀ-ի շահերի հետ է։
Այն միջոցները, որ անում ենք հենց դրա համար են։