Ն. Փաշինյանը թիվ 153 դպրոցում է. ահա թե ինչու

Վարչապետ Ն. Փաշինյանն առավոտյան վաղ ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանի և քաղաքապետ Հ. Մարությանի ուղեկցությամբ այցելել է թիվ 153 դպրոց, իսկ առիթը տոնական է:

Առիթը դպրոցական շենքի վերակառուցումն ու վերակառուցված շենքային պայմաններում դպրոցի բացման արարողությունն է: Դպրոցը կրում է Ռ. Իշխանյանի անունը:

Տեղում ծանոթանալով դպրոցի նոր շենքային պայմաններին, ուսումնական գործընթացը կարգավորող ուսումնական պլաններին ու ծրագրերին՝ վարչապետը նաև հանդիպում է ունեցոլ աշակերտների հետ: Նրանց հետ զրույցի ժամանակ վարչապետը նաև հետաքրքրվել է, թե նրանք արդյոք նեղվո՞ւմ են դիմակներից, թե՞ ոչ:

Վարչապետը նշում է այն փաստը, որ դպրոցական շենքային նոր պայմանները հնարավորություն են տալիս 950 աշակերտի ընդունել, իսկ այժմ դպրոցն ընդունում է շուրջ 700 աշակերտի:

Դպրոցի տնօրենը շնորհակալական խոսքեր է ուղղել կառավարության անդամներին՝ դպրոցի վերակառուցումն իրականացնելու և սովորողների համար նման պայմաններ ապահովելու համար:

Ն. Փաշինյանն իր այցը եզրափակել է խնդրանքով: Նա խնդրել է ուսումնական գործընթացի կազմակերպիչներին ու մասնակիցներին պահպանել հակահամավարակային պայմանները:

Понравилась статья? Поделиться с друзьями: