Ն. Փաշինյանը հանդիպել է կապիտան Ռուբեն Սանամյանի հետ. նա աննախադեպ որոշում է կայացրել

Ն. Փաշինյանը մի նոր հայտարարություն է հանրայնացրել, որով տեղեկացրել է, որ Տավուշի ամառային դեպքերին մասնակցած 16 զինվորական ծառայողի նա ներկայացրել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի, ևս հիսունհինգ զինվորական ծառայողի էլ՝ «մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշաններով պարգևատրելու առաջարկություն, որը ուղարկել է նախագահին՝ ստորագրելու:

Նա նաև այդ առիթով հեռախոսային զրույց է ունեցել Ա. Սարգսյանի հետ՝ տեղեկացնելով իր մտադրության մասին:

Սրանից բացի, վարչապետը նաև տեղեկացրել է, որ անձամբ հանդիպում է ունեցել Տավուշյան գործողություններին ակտիվությամբ մասնակցած ու իր մարտական, ռազմական կարողություններով փայլած, իրեն գերազանց դրսևորած կապիտան Ռ. Սանամյանի հետ:

Ն. Փաշինյանը նախագահին նաև մեկ այլ առաջարկ է ուղարկել, որի հաստատման դեպքում կապիտան Սանամյանը կստանա ազգային հերոսի պատվավոր կոչում:

Նշենք, որ մարտական գործողությունների ավարտից հետո սա այն բացառիկ դեպքն է, երբ զինվորականն այս պատվավոր կոչումը հետմահու չի ստանում: Սա բացառիկ իրողություն է զինվորականներին խրախուսելու և նրանց գնահատելու տեսանկյունից:

Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ. Այսօր Հանրապետության Նախագահին ուղղված չափազանց…

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Пятница, 14 августа 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: