Այսօր, հենց հիմա՝ ժամը վեցից սկսված մեկնարկել է Արցախի նորընտիր նախագահի՝ Ա. Հարությունյանի երդման արարողությունը: Այս առիթով դեպի Արցախ է սևեռվել բոլոր լրատվամիջոցների և այլ պաշտոնատար ու ոչ պաշտոնատար անձանց ուշադրությունը:
Վարչապետ Ն. Փաշինյանն իր էջում հրապարակել է մեքենայի լուսանկար և գրառում կատարել՝ հայտնելով, որ դա այսուհետ Արցախի նախագահի էլեկտրոմոբիլն է: Նա այսուհետ հենց այդ մեքենայով է գնալու աշխատանքի:
Ճիշտ է՝ վարչապետի հրապարակման տակ առանձնապես ոգևորիչ մեկնաբանություններ չկան, սակայն հարկ է նշել, որ այսօրինակ մեքենաները միանգամայն նորություն են տարածաշրջանում:
Հայտնի է, որ դրանք աշխատում են էլեկտրական հոսանքով: Ն. Փաշինյանի հրապարակման մեջ տեղ էր գտել նաև մեկնաբանություն, որ էլեկտրոմոբիլն ի հեճուկս գազի գնի թանկացման և Պուտինի են նվիրել նախագահին:
Նշենք նաև, որ էլեկտրոմոբիլների ներմուծումն ինտենսիվորեն եղել է նախորդ տարվա ամռանից, երբ ընդունվել ոլորտը կարգավորող համապատասխան օրենքը: