Ն. Փաշինյանը ցուցադրել է, թե ինչպես է ընդունել ու ճանապարհել սահմանամերձ գյուղի երեխաներին

Դեռ երեկ համացանցում Ա. Հակոբյանը մի նյութ էր հանրայնացրել, որտեղ երևում էր, որ վարչապետը հյուրընկալել է սահմանապահ համայնքների մի խումբ երեխաների: Այսօր ավելի ծավալուն նյութ է իր սոցհարթակում հանրայնացրել Ն. Փաշինյանը:

Ն. Փաշինյանի հանրայնացրած նյութում երևում է, թե վարչապետն ինչպես է նախապատրաստվել ու դիմավորել Տավուշի տարածաշրջանի սահմանապահ համայնքների փոքրիկներին: Նա անձամբ իր ձեռքով երեխաների համար խորոված է պատրաստել և հյուրասիրել:

Ընթացքում վարչապետն իր խոհարարական շնորհքի մասին կատակում է՝ ասելով. «Բա գիտե՞ք սաղ կյանքս վարչապետ եմ եղել…»:

Ա. Հակոբյանը տեսանյութի մեջ պատմում է, որ իր ամառային այցի ժամանակ նա խոստացել է սահմանին կից ապրող համայքների երեխաներին հրավիրել իրենց տուն՝ հատուկ հյուրասիրություն կազմակերպելով: Հյուրասիրելով ու շփվելով երեխաների հետ՝ Փաշինյանները նրանց վերջում նաև փոքրիկ անակնկալ նվերներ են տվել:

Վարչապետը երեխաներին հյուրասիրել է յան ճաշատեսակը, որը պատրաստում է իր ընտանիքի անդամների համար: Ն. Փաշինյանի հանրայանցրած տեսանյութը ներկայացնում ենք վարը:

Երեկ կառավարական առանձնատանը հյուրընկալել էինք Տավուշի սահմանապահ համայնքներից մի խումբ երեխաների

Երեկ կառավարական առանձնատանը հյուրընկալել էինք Տավուշի սահմանապահ համայնքներից մի խումբ երեխաների:

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Понедельник, 14 сентября 2020 г.

Понравилась статья? Поделиться с друзьями: