Ն. Փաշինյանի ելույթը հայրենիքի պաշտպանության գումարտակի առաջ

Ն. Փաշինյանն իր սոցհարթակում հանրայնացրել է մի տեսանյութ, որտեղ երևում է, թե նա ինչպես է ելույթ ունենում հայրենիքի պաշտպանությանը զինվորագրված հայորդիների գումարտակի առաջ:

Նա իր խոսքում հիշեցրել է, թե ինչի և ում համար են գնում մեր հայորդիները պայքարելու: Նա իր սրտի խոսքն է ուղղել հայ հողի պահապաններին:

Նա պատվիրել է հայրենիքը պաշտպանելու համար մեկնող հայորդիներին, որ մшրտի դաշտում նրանք հիշեն, որ իրենք այդ պահին պաշտպանում են իրենց բալիկների ննջարանները, նրանց անհոգ քունը, իրենց տունն ու թաղը, հայրենիքը:

Ն. Փաշինյանը հիշել է, թե ինչպես է 2016 թվականի ապրիլին ինքը միացել կամավորների ջոկատին, քանի որ տեսել է, թե ինչպես է անհոգ քնած իր փոքրիկ դստրիկը:

Նա որոշել է կամավորագրվել, որ պաշտպանի իր և մյուս փոքրիկների անհոգ քունը:

Վարչապետը հայրենիք հողերի պաշտպանության համար մեկնող բոլոր հայորդիներին պատվիրել է հոգում միշտ վառ պահել հաղթանակի նպատակը:

Понравилась статья? Поделиться с друзьями: