Այս ընթացքում պարբերաբար են դարձել Ն. Փաշինյանի հրապարակումները Հայաստանում իրականացվող աշխատանքների, բարենորոգման գործընթացների մասին:
Առավոտյան վաղ նա մի ուշագրավ հոլովակ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են ընթանում հայկական տարբեր տարածաշրջաններում ճանապարհային վիմնանորոգման ու վերանորոգման աշխատանքները:
Վարչապետը հոլովակը վերնագրել է՝ «Կառուցենք Հայաստանը նորովի»: Նոր ճանապարհներ կառուցելու ժամանակ ղեկավարությունը ճանապարհների ընտրություն կատարելիս նախապատվությունը տվել է վերանորոգման երբևէ չենթարկված, բայց շատ վաղ ենթարկված քարուքանդ ճանապարհներին:
Օրինակ հոլովակում երևում են Բերքաբեր գյուղի ճանապարհային նորոգման ընթացքի կադրեր, իսկ այդ ճանապարհը վերջին անգամ նորոգվել է մոտ քառասուն տարի առաջ՝ 1981-82 թվականներին:
Այս ճանապարհի շինարարությունը նախատեսվում է ավարտել հենց այս աշնանը: Հաջորդ ճանապարհը Մակարավանք տանող երեք կիլոմետրանոց ուղին է: Այն ևս նախատեսված է աշնանն ավարտել:
Գետահովիտ տանող ճանապարհը՝ 1,6 կմ երկարությամբ, ամբողջովին արդենիսկ հիմնանորոգվել է: Ճանապարհի վերջին նորոգումը դարձյալ քառասնամյա պատմություն ունի:
Վարչապետի հրապարակած փաստական հոլովակը՝ ստորև:
Կառուցենք Հայաստանը նորովի:
Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Пятница, 22 мая 2020 г.