Շատերի կոմից սիրված Մերենգա ռուլետի իրական բաղադրատոմս․ պատրաստման գաղտնիքները

Մերենգա ռուլետ: Լայն տարածում գտած այս թխվածքատեսակը շատերն են հավանում։ Փորձել ենք օգտակար լինել և ցույց տալ, թե ինչպես կարելի է այս համեղ քաղցրեղենը պատրաստել և վայելել այն մտերիմների հետ։

Բեզեի համար անհրաժեշտ է՝

Սպիտակուց — 190 գ

Շաքարավազ — 250 գ

Եգիպտացորենի օսլա — 25 գ

Վանիլին — 25 գ

Կրեմի համար ՝

Կաթնաշոռային պանիր — 300 գ

35%-անոց սերուցք — 100 մլ

Շաքարի փոշի — 70գ ⠀

Խառը հատապտուղներ 400-500 գ

Թասի մեջ լցնել սպիտակուցը և հարիչի միջին արագությամբ հարել մոտ 2-3 րոպե մինչև լավ փրփրի: Աստիճանաբար գդալ-գդալ ավելացնել շաքարավազը, ընդհանուր մոտ 10 րոպե հարել մինչև կստացվի շատ պինդ բեզե։

Հարիչն անջատել, ավելացնել օսլան ու ձեռքով լավ խառնել: Տապակի վրա փռել յուղաթուղթ, վրան համաչափ տարածել բեզեն այնպես, որ տապակի ծայրերից 1-2 սմ հեռու լինի: Թխել 30-33 րոպե:

Կրեմիկ պատրաստման համար սառնարանում առնվազն 6 ժամ մնացած բարձր յուղայնության սերուցքը շաքարի փոշու հետ հարել մինչև պնդանա: Այնուհետև ավելացնել կաթնաշոռային պանիրը ու արդեն գդալով, թեթև շարժումներով խառնել մինչև միասեռվի:

Երբ արդեն բեզեն թխվել է, հանում ենք ջեռոցից ու սպասում 3 րոպե (, որ իր գոլորշին դուրս գա, որից հետո վրան փռել  ևս մեկ շերտ յուղաթուղթ ու շրջել բեզեի շերտը: Հեռացնում ենք այն յուղաթուղթը, որի վրա թխվել է: Քսում ենք կրեմի 2/3 մասը, դնում թարմ հատապտուղներ և յուղաթղթի օգնությամբ փաթաթում ռուլետը:

Զգուշությամբ տեղավորել սկուտեղի կամ ափսեի վրա, վրան քսել մնացած կրեմը, զարդարել հատապտուղներով ու դնել սառնարան 1-1.5 ժամով:

Понравилась статья? Поделиться с друзьями: