«Շատ էի կարոտել, վերջապես հանդիպեցինք այս լավ առիթով․․․»․ Էդմոն Մարուքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել և պատմել նրա մասին

ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը շաբաթ օրն անցկացրել է հայրենի Լոռիում։ Նա ֆեյսբուքյան իր օգտահաշվում մայրիկի հետ լուսանկար է հանրայնացրել և տեղեկացրել իրեն հետևող հանրությանը, որ այսօր մայրիկի ծննդյան օրն է։

Լուսանկարին կից Մարուքյանը գրառում է կատարել, որտեղ մի փոքր պատմել է մայրիկի մասին՝ նշելով, որ նա արդեն 67 տարեկան է և իմաստուն ու հայարենասեր կին։

Մարուքյանը հայտնել է, որ շատ էր կարոտել մայրիկին և վերջապես այս հրաշալի օրով կարողացել են հանդիպել։ Օգտագործելով առիթը ՝ Էդմոն Մարուքյանը բոլոր մայրերին առողջություն է մաղթել։

Նա մասնավորապես գրել է․  «Մայրիկս դարձավ 67 տարեկան: Շատ հայրենասեր ու իմաստուն կին է մայրս: Շատ էի կարոտել, վերջապես հանդիպեցինք այս լավ առիթով: Բոլոր մայրերին առողջություն ու լավ տրամադրություն եմ մաղթում»։

Մարուքյանի հրապարակման մեկնաբանությունների հատվածում շնորհավորանքներին և բարեմաղթանքներին միացել են նաև ԼՀԿ առաջնորդի աջակիցներն ու համակիրները՝  քաղաքական գործչի մայրիկին մաղթելով քաջ առողջություն։

Понравилась статья? Поделиться с друзьями: