Շատ համեղ և առողջ նախաճաշ․ մի քանի րոպե և այն պատրաստ է․ արագ, համեղ և օգտակար

Առողջ սնունդը բարձր գնահատողների համար այսօր  անակնկալ ունենք։ Այսօրվա բաղադրատոմսը հասցեագրված է հենց նրանց։ Առաջարկում ենք նախաճաշի այնպիսի բաղադրատոմս, որն առողջ սնունդ է համարվում, հետևաբար իրենց կազմվածքին հետևող մարդիկ կարող են պատրաստել, համտեսել և չմտածել ավելորդ կիլոգրամների մասին։

Եվ որ ամենակարևորն է այս նախաճաշն անչափ համեղ է։ Պատրաստեք, փորձեք և կհամոզվեք։

Անհրաժեշտ է՝

Տարեկանի հաց

Պեստո սոուս

Պանիր Մոցարելլա

Լոլիկ

Պեստո սոուս ստանալու համար վերցրեք ռեհանի կանաչ տերևները, մեկ կտոր պարմեզան պանիր, մեկ ատամիկ սխտոր, մի քանի հատ գետնանաուշ, աղ, պղպեղ և ձիթայուղ։ Այս ամենն անցկացնել բլենդերով և վերջ։ Իսկ այժմ նախաճաշի մասին․ հացի վրա քսել պեստո սոուս, վրան դնել մեկ կտոր մոցարելլա, ապա լոլիկ և ծածկել պեստո սոուսով պատած հացի կտորով։

Այնուհետև տաք ջեռոցում մի փոքր չորացրեք պատրաստի բուտերբրոդները և վերջ ընդամենը մի քանի րոպե և նախաճաշը պատրաստ է։

Понравилась статья? Поделиться с друзьями: