Հայկ Սարգսյանը նախընտրական արշավի շրջանակում Գավառում խոսքով էր հանդես եկել և հանրությանը պատմել Վալերի Օսիպյանի մասին։ Պատգամավորի ելույթը սկանդալային ենթատեքստ է ունեցել։
Սարգսյանը լուսաբանել է, որ Օսիպյանը իր հետ խոսել է Վանեցյանի մասին և ասել, որ վերջինս կդավաճանի Փաշինյանին, իսկ ինքը ընդունակ չէ նմանատիպ քայլի, քանի որ վառ գիտակցում է ինչ է նշանակում վարչության պետի տեղակալից ստանձնել ոստիկանության պետի պաշտոնը։ Նշում է, որ ժամանակին նման խոսքով հանդես եկեղ մարդն այս պահին Քոչարյանի «չգիտեմ ինչն է»։
Վերոնշյալ հայտարարության վերաբերյալ լրագրողը Վալերի Օսիպյանին հարց է ուղղել։ Ինչին ի պատասխան Օսիպյանի կողմից հնչել է․ «Ի՞նչ պարոն Սարգսյան, ինքն ընդամեն շիշ բռնող է»։
Այնուհետև նշել է՝ երիտասարդը երևի մոռացել, որ ի պաշտոնե նրա արկածներով լի կյանքից որոշակի մանրամասների է տիրապետում և անգամ տեղյակ է, թե ինչպիսի միջոցներով էր նրա հայրը հարկայինում «աշխատող տեղավորում»։
Ավելացրել է, որ Վանեցյանը դավաճան չէ։ « Ասա՝ ո՞վ ա ընկերդ, շիշ բռնող, ասեմ՝ ով ես դու»,- ավարտել է Վալերի Օսիպյանը։