Արփի Գաբրիելյանը հրապարակում է արել, որտեղ անկեղծանալով պատմել է, որ իրենք ամենևին էլ չեն ցանկացել հանրայնացնել իր հղիության կարգավիճակի մասին լուրը, որովհետև, ինչպես կարծում է արտիստուհին, նախ դա խիստ անձնական թեմա է, և հետո իրենք հստակորեն գիտակցում էին, թե ինչ վիճակում է գտնվում հանրությունը այս չափազանց դժվարին ժամանակաշրջանում՝ կապված համաճարակի հետ:
Արփին գրել է, որ լուրը հանրայնացվել է այլոց կողմից: Նա կարծում է, որ եթե լրագրողներն և, ինչու չէ, նաև իրենց գործընկերները մի քիչ զուսպ և սոլիդար դրսևորեին, չգրեին ու չխոսեին իր կարգավիճակի մասին «ինստալայվերում» և կայքերում, այն էլ առանց իրենց հետ համաձայնեցնելու ու թույլտվություն ստանալու, գուցե իրենք ոչ նկար հրապարակեին, ոչ էլ տեսանյութ տեղադրեին:
Բայց քանի որ բոլորին արդեն հայտնի էր, իրենք որոշել են անձամբ խոսել այդ մասին՝ իրենց ուրախությունը կիսելով բոլորի հետ: Արտիստուհին շնորհակալություն է հայտնում բոլորին, նույնիսկ նրանց, ովքեր իրեն տգեղ են համարում:
Գրառումը՝ կից: