Անկախ պատգամավոր Ա. Բաբաջանյանն ուշագրավ հրապարակում է արել՝ շնորհակալություն հայտնելով Ռ. Քոչարյանին: Պատգամավորի շնորհակալության առիթը, որքան էլ զարմանալի է, սեփական ազատազրկման փաստն է:
Պատգամավորը գրել է, որ տասնհինգ տարի առաջ հենց այս օրը Ռ. Քոչարյանը նրան երեք ու կես տարով ազատազրկեց: Նրա ազատության համար սկսվեց հանրային պայքար, կազմակերպվեցին ակտիվիստական ցույցեր:
Ա. Բաբաջանյանը նշել է, որ անազատության երեք ու կես տարվա բոլոր օրերին նա մշտապես մտածել է անմնացորդ պայքարի, պատվախնդրորեն ապրելու, երկրի բարօրության, երկիրը Ռ. Քոչարյանի ու Ս. Սարգսյանի և նրանց սպասարկող քրեաօլիգարխիայի դեմ պայքարելու մասին:
Պատգամավորը նաև ասել է, որ հիմա էլ է այդ խնդիրն իր համար օրհասական ու ամենօրյա մտածմունքի թեմա՝ դառնալով քաղաքական իր օրակարգի հիմնական ուղեկիցը:
Պատգամավորը գրառումը եզրափակել է իր ազատության համար պայքարած հայաստանաբնակ և արտասահմանաբնակ անձանց խորին շնորհակալություն հայտնելով ու լուսանկարներ կցելով:
Հրապարակումն ամբողջությամբ բերված է ստորև: