Հայ երգիչներն ու դերասանները համատեղ հանդես են եկել մի անասելի հուզիչ տեսահոլովակում:
Երգը բոլորովին նոր է և հենց այսօրվա դեպքերի հետ առնչվող թեմատիկա ունի: Այն բուժաշխատողներին նվիրված մի յուրօրինակ շնորհակալական ձոն է:
Անչափ հետաքրքիր է երգի տեսահոլովակը: Տեսահոլովակում նկարահանվել է դերասաններ Սարգիս Գրիգորյանի ընտանիքը՝ կինը՝ Մանոն ու երեք հրաշք դուստրերը:
Սյուժեն միանգամայն ժամանակակից է, վերցված է մեր օրերից: Ներկայացնում է բժշկի ընտանիքի առօրյան, ապրումները, այս օրերի հետ կապված դժվարությունները:
Դստեր ծննդյան տոնին բժիշկ հայրը չի կարողանում մասնակցել, քանի որ մասնագիտական ծանրաբեռնվածությունը և այլոց կյանքը փրկելու անհրաժեշտությունը թույլ չեն տալիս:
Դուստր առանց հոր ներկայության չի ցանկանում փչել տորթի մոմերը: Նրա ցանկությունը կատարվում է վիրտուալ կերպով:
Աշխատանքային օրվա ավարտից հետո հայրը տեսակապով դուստրերի հետ միասին փչում է ծննդյան տորթի մոմերը՝ այդկերպ ուրախացնելով աղջիկներին:
Ներկայացնում ենք այս կարևոր ու գեղեցիկ մտահաղացման արդյունքը: