Այսօր Ս. Հակոբյանի և նրա ընտանիքի համար խիստ կարևոր օր է, քանզի այս օրը լույս աշխարհ է եկել փոքրիկ, պայծառ Միլան, ով վերաիմաստավորել է Սիլվայի և նրա հարազատների կյանքը:
Երգչուհին սրտի անկեղծ խոսքերն է գրի առել համացանցային իր հարթակներում՝ կիսվելով իր ուրախությամբ:
Նա իր խոսքում նշել է, որ չի էլ պատկերացնում, թե ինչպես է մինչ այս ապրել առանց իր հրաշք դստրիկի, իսկ մեկ տարի առաջ նրա լույս աշխարհ գալը գլխիվայր շրջել և հարստացրել է նրա կյանքն ու առօրյան:
Երգչուհու համար արդեն մեկ տարին բոլորող չքնաղ աղջիկը ամենից հաջողված ու սիրելի հիթն ու երգն է, ամենից թանկարժեք նվերն ու նշանակալից մրցանակը
:
Գեղեցիկ ու ջերմ խոսքերով շնորհավորելով դստերը՝ երգչուհին կից հրապարակել է նաև իրեց համատեղ գեղեցիկ ու ոճային լուսանկարները:
Լուսանկարներում նրանք երկուսն էլ սիրված մուլտֆիլմի թեմատիկայով զարդարված շապիկով են, որոնք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր երգչուհին, հայկական արտադրության են: