Օրվա տոնական խորհրդին համապատասխան այսօր բոլոր ծնողներն իրենց սոցհարթակներում կիսվում են ուրախությամբ, իսկ ուրախությունը կապված է դպրոցի շեմն առաջին անգամ մուտք գործած իրենց փոքրիկ բալիկների հետ:
Այս առումով բացառություն չէ նաև Լևոն Քոչարյանը, ով առաջին անգամ իր տղային՝ փոքրիկ Ռոբերտին, ուղեկցում է դպրոց: Օրվա խորհրդին համապատասխան՝ Լ. Քոչարյանը երկու լուսանկար է հանրայնացրել, որոնց վեց տարվա տարբերությամբ են արված:
Լուսանկարներից մեկում նա իր տղայի հետ է վեց տարի առաջ: Լուսանկարի վրա գրելով տղայի ծննդյան օրն ու ամիսը՝ Լ. Քոչարյանը նշում է, որ դա հենց այն պահն է, երբ իր զավակին առաջին անգամ գիրկն է առել:
Հաջորդ լուսանկարում Լ. Քոչարյանն արդեն տղային գրկած դեպի դպրոց է ուղեկցում: Տղայի ձեռքին ծաղկեփունջ կա:
Հանրայնացնելով երկու խորհրդանշական լուսանկարները՝ Լ. Քոչարյանը գրել է. «Շնորհավոր սեպտեմբերի 1(4)»: Լ. Քոչարյանի հրապարակման ներքո շատերը շնորհավորական մեկնաբանություններ են թողել: