«Շնորհավոր 15ամյակդ,իմ լուսավոր աղջիկ.» դերասան Վահագն Գալստյանի հուզիչ շնորհավորանքը դստերը

Դերասան Վահագն Գալստյանը, ով կյանքը կապել է նույն մասնագիտություն ունեցող Շուշան Ղազարյանի հետ, ունի երկու բալիկ՝ դուստր և որդի: Դերասանական զույգն աչքի է ընկնում բավականին հագեցած ու բուռն մասնագիտական գործունեությամբ:

Նրանց զավակները ծնողներից ժառանգել են մեծ էնտուզիազմ ու հետաքրքրություն մշակույթի նկատմամբ: Վահագնի և Շուշանի ավագ դուստրը՝ Լիլին, այսօր նշում է ծննդյան տասնհինգամյա տարեդարձը: Լիլին բավականին ակտիվ է սոցիալական հարթակներում:

Նա ինքնուրույն ու սեփական մտահղացումներով նկարահանում և հանրայնացնում է բավականին հետաքրքիր հոլովակներ, որոնք մեծ արձագանքների են արժանանում:

Լիլին այսօր բազմաթիվ շնորհավորական խոսքեր է ստանում, որոնց մեջ հատկանշական է հայրիկի գրառումը:

Հայրը դստեր ծննդյան օրվա առիթով բավականին հուզիչ գրառում է հանրայնացրել՝ շնորհավորելով Լիլիի ծննդյան տարեդարձը: Դերասանը գրել է. «Շնորհավոր 15ամյակդ,իմ լուսավոր աղջիկ… Երջանիկ եմ, որ քեզ պես աղջիկ ունեմ… Սիրում եմ քեզ… Շնորհավոր»:

Դերասանը նաև հանրայնացրել է իրենց համատեղ լուսանկարը:

Понравилась статья? Поделиться с друзьями: