Շուշաննա Թովմասյանի նոր լուսանկարն ու Անահիտ Կիրակոսյանի արձագանքը

Շուշաննա Թովմասյանը վայելում է ամառային պայծառ եղանակը: Նա տարբեր վայրեր է այցելում՝ պարբերաբար լուսանկարներ հանրայնացնելով: Շուշաննայի հերթական այցը Բյուրական է եղել:

Բացի Հայոց բնաշխարհի գեղեցիկ վայրերում ճանաչողական ու հաճելի ժամանց անցկացնելուց, Շուշաննան նաև գեղեցիկ լուսանկարներ է բերել իր հետ այդ վայրերից, որոնցից մեկով դերասանուհին կիսվել է իր ինստագրամյան հարթակում:

«Հայաստանս» բազմանշանակ մեկնաբանությամբ Ինստագրամյան հարթում տեղադրված Շուշաննայի լուսանկարին արձագանքել են շատերը: Շուշաննայի հետևորդները նրան ջերմ խոսքեր են ուղղել, արժևորել նրա համեստ, գեղեցիկ ու նուրբ կերպարը:

Լուսանկարում Շուշաննան համադրել է կապույտ կիսաշրջազգեստը դեղին վերնազգեստի և սպիտակ թիկնոցի հետ, ինչն էլ ընդգծել է նրա կերպարի եթերայնությունը:

Շուշաննայի երկրպագուները նրան ցանկացել են առողջություն ու երջանկություն՝ բարեմաղթելով, որ նա միշտ երջանկությունից ծաղկի, գեղեցկանա, բացվի ծաղկի պես:

Արձագանքողներից մեկն էլ արտիստուհի, Շուշաննայի գործընկերուհի Անահիտ Կիրակոսյանն է եղել: Ա. Կիրակոսյանը Շուշաննայի նուրբ ու եթերային լուսանկարի մոտ «Սիրուն» մեկնաբանությունն է թողել սրտիկով:

Понравилась статья? Поделиться с друзьями: