ԽՍՀՄ փլուզումը սկիզբ դրեց մեր անկախության վերականգմանը: Անկախության վերականգնումը լիարժեք չէր լինի, եթե չսկսվեր Հայկական հողերի՝ Արցախի ազատագրումը ադրբեջանական երկարատև լծից:
Այլ կերպ ասած անկախությունը մեզ իրավունք ու ուժ տվեց հետ բերել Խորհրդային միության կողմից Ադրբեջանին բռնի ուժով կցված Արցախը: Արցախյան ազատագրական շարժումը կարելի է անվանել նաև սուրբ հայ ազգի համար: Արցախի համար մղված պատերազմին գալիս էին մասնակցելու հայորդիներ աշխարհի տարբեր մասերից:
Արցախյան ազատարական շարժման մեջ ի օգուտ հայկական ուժերի կարևոր բեկում մտցրեց Շուշիի ազատագրումը: Այդպիսով հայկական ուժերը վերահսկողություն սահմանեցին ռազմավարական և տնտեսական կարևորագույն ճանապարհների վրա: Ստեփանակերտը ազատ շունչ քաշեց Շուշիի բարձունքից քաղաքի վրա թափվող արկերից:
Շուշիի ազատագրումը իր ավարտին հասցրեց ՛՛ Հարսանիք լեռներում՛՛ օպերացիան, որի ռազմական ղեկավար նշանակվեց Արկադի Տեր Թադևոսյանը ՝ Կոմանդոսը:
Կոմանդոսի հետ միասին հայ մյուս քաջերին հաջողվեց հայկական ուժերի լիակատար վերահսկողության տակ վերցնել Շուշին և ազատագրել թշնամուց:
1992 թ. մայիսի 8-9ը կարևոր ամսաթվեր են Շուշիի ազատագրման և Արցախյան ազատագրական շարժման պատմության մեջ: Կոմանդոսի հետ միասին ազատագրման գործում իրենց կարևոր ներդրումն ունեցան Արկադի Կարապետյանը, Սամվել Բաբայանը, Սեյրան Օհանյանը և մյուս հայորդիները:
Մենք խոնարհվում ենք մեր հայորդիների կատարած սխրանքի առջև, նրանց անունն անմահ է, իսկ կատարած գործը անքննելի: