Շուշիի եռյակի վերամիավորումը․ հուզիչ տեսանյութ

Բաժանումների ու հեռացումների ժամանակներում ենք ապրում։ Որքան բաժանումներ եղան չվերամիավորվելով․․․և որքան եղան, երբ վերամիավորումը անհնարին էր լինելու, բայց եղավ։ Այս երեք բալիկների նկարը ամբողջ համացանցով էր տարածվել։

Ղազանչեցոցի մոտ արված լուսանկարը նույնիսկ օտարերկրա մամուլն էր տարածել։ Ցավոք, նկարն այդ պատմական է այլևս։ Երեխաներին իրարից հեռու են տարել, քանզի միասին տեղավորել չէր ստացվել։ Սա ընկերների ամենամեծ բաժանումն էր։ Մոտ երկու ամիս լինելով իրարից հեռու, ահա նրանք վերադարձան Արցախ ու իրար հադիպեցին։

Աննկարագրելի էմոցիաներ են փոխանցում երեխաներն իրենց անկեղծությությամբ ու սիրով։ Ընկերները գուցե դեռ լրիվ չեն հասկանում, թե ինչ եղավ ու ինչ դեր ունեին իրենք այդ եղելության մեջ, սակայն տարիներ հետո հաստատ նայելու են այս հոլովակները ու հիշեն իրենց ապրածը։

Թող իրենց ընկերությունը լինի հավերժ ու սա լինի միակ բաժանումը, որը ստիպված եղան անցնել։ Ընկերների վերամիավորումը իսկապես հուզառատ է։

Понравилась статья? Поделиться с друзьями: