Շուշիում ադրբեջանցիներն արդեն բնակություն են հաստատել․ ցավոտ լուսանկարներ

Քառասունչորսօրյա պատերազմի ավարտին հազարավոր տղաների կորստի ցավը բոլորի սրտում է։

Հայ ազգի համար ցավոտ էր նաև տարածքների կորուստը, քանզի հայը մշտապես հողին կառչած է եղել և իր հացը հողից է քամել։ Հատկապես ցավալի էր Շուշիի կորուստը։

Շուշին մի ուրիշ մեծության կորուստ էր․ հոգու մի մասնիկ էր, հոգևոր արժեք ու սրբատեղի, որը կորցրեցինք։ Այսօր համացանցում հայտնվել են  կադրեր, որոնց ցավոտ է նայել։

Ադրբեջանցիները քայլ առ քայլ փորձում են հաստատվել։ Այնտեղ՝ հայերի կողմից կառուցված տներում, մարդիկ են բնակեցվում։

Լուսանկարներում երևում է, թե ինչպես են բնականոն կյանք սկսել Շուշիում՝ լվացքի պարաններին չորանում են հագուստներ, երեխաները  խաղում են բակում, մարդիկ տան նստարաններին նստած զրուցում են։

Իսկ ոչ վաղ անցյալում ապրում ու ստեղծագործում էին մեր հայրենակիցները և խաղաղությանը տենչը սրտներում՝ անհոգ  խաղում էին մեր երեխաները։ Հայերը դեռ կվերադառնան Շուշի, իրենց հայրենի բերդաքաղաք։

Понравилась статья? Поделиться с друзьями: