Շվեցիարահայ գործարար Գագիկ Սարգսյան․ ոչ հաղթություններն են հավերժ, ոչ պարտություններն են հավերժ։ Ավելի ծանրային օրեր են եղել

Շվեցիարահայ գործարար Գագիկ Սարգսյան․ ոչ հաղթություններն են հավերժ, ոչ պարտություններն են հավերժ։ Ավելի ծանրային օրեր են եղել։ Վերածնվել էլի կարող ենք։ Ես չեմ քննադատում ոչ ներգաղթողին ոչ արտագաղթողին, ես կողմ եմ աշխատանքին։ Եթե ներգաղթին նայենք, ապա սփյուռքը բարդ հասկացողություն է, տարբեր պերսպեկտիվաներ կան, բայց ներգաղթի հազար ու մի պատճառ կա, բայց ստրատեգիական առումով հետևյալն է նախ միջավայր է անհրաժեշտ։

Ընդ որում կար արդեն միտում ներգաղթի նույնիսկ հեղափոխությունից առաջ։ Միջավայրը կար, հիմա իհարկե առավել ճգնաժամային է, բայց կարելի է գոնե մինիմում, հարկային որոշակի օրեֆերենցիաներ տալ սփյուռքից եկող հայերին։ Պատկերացրեք, եթե կարելի է գոնե դիցուք երկու տարի օրինակ հարկը քիչ լինի, գրավիչ կդառնա։

Հայրենադարձություն հարկային ամնիստայով, շատ օգտարար կարող է լինել ու գուցե Իսրայելի օրինակը կրկնվի։ կասկածից դուրս է, որ դա պետք է անել։

Սփյուռքն ու Հայաստանը մշակութային լեզու պիտի գտնեն։

Понравилась статья? Поделиться с друзьями: