Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը սարսափեցնող նորություններ է հայտնել։ Հասել է այն օրը, երբ նման մտահոգիչ տվյալներ հայտնելու կարիք կա։ Թորոսյանի խոսքով՝ կորոնավիրուսյան ախտով տառապողների համար նախատեսված վերակենդանացման հարյուր ութսունվեց մահճակալից այս պահին զբաղված է հարյուր հիսունչորսը, ազատ է ընդամենը երեսուներկուսը։
Սա նշանակում է՝ շուտով լրջագույն խնդիր է լինելու տեղերի հետ կապված, ինչն անչափ մտահոգիչ է՝ հիվանդության նման աճին զուգընթաց։ Նախարարը նշել է՝ այս պահին երկու հարյուր երեսուն պացիենտի վիճակը ծանր է, հիսուներկուսինը՝ ծայրահեղ ծանր։
Սա իրապես անչափ մտահոգիչ է, քանզի եթե նման տեմպով շարունակվեն մարդիկ վարակվել, բուժման հնարավորությունից կրզկվեն նրանք, ում շանսերն ավելի ցածր կգնահատվեն։ Սա նշանակում է՝ գործի կրվի պացիենտների բուժական տրիաժը՝ սորտավորումը, որն անչափ ցավալի, բայց պատերազմական իրավիճակին հարիր միջոց է։
Միմիայն սթափվելով ու բարձր գիտակցություն ցուցաբերելով կկարողանանք կայունացնել վիճակը։