Արամ Ասատրյանը երգարվեստի ոլորտում ամենից հայտնի ու սիրելի ներկայացուցիչներից է, ով, ցավոք սրտի, վաղ հեռացավ կյանքից։ Նրա զավակները հիմա էլ փորձում են լրացնել այն բացը, որը առաջացել է հայտնի երգչի մահվանից հետո։
Ա․ Ասատրյանին մինչ օրս էլ շատերն են հիշում, սիրում, լսում և կատարում նրա երգերը։ Հայտնի գուսանը մեծ հարգանքով և սիրով է վերաբերվել կնոջը՝ Նվարդին։ Նա նույնիսկ փոքրիկ քառատող է նվիրել կնոջը, որտեղ փառաբանում է նրան, քանի որ իրեն չորս հրաշալի զավակ է պարգևել։
Արամ Ասատրյանի զավակները ևս ընտանիքը և ընտանեկան ավանդույթները հարգող քաղաքացիներ են։
Նրանք իրենց զավակներին անվանել են նաև իրենց ծնողների անուններով։ Արամ Ասատրյանի տիկնոջ՝ Նվարդի անունը կրող թոռնուհին այժմ բավականին մեծ աղջիկ է դարձել։
Նա ևս հեռու չէ երգարվեստից։ Ստորև ներկայացնում են տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է երգում Արամ Ասատրյանի Նավրդ անունով թոռնուհին։