Ո՞վ է Արկադի Դումիկյանի մայրը․ բացառիկ մանրամասներ նրա մասին

Հանրահայտ երգիչ Արկադի Դումիկյանը գեղեցիկ ընտանիք ունի։ Նրանք հիմնականում բնակվում են Ռուսաստանում։ Արկադիի ընտանիքն ապրում է երգչի մայրիկի հետ միասին։ Համացանցում հասանելի լուսանկարներից երևում է, որ երգիչն արտաքնապես շատ նման է իր մայրիկին։

Արկադիի մայրը տիկին Ինգան է։ Արկադին մի առիթով խոսել է իր մայրիկի մասին ու ասել, որ նա բավականին դժվարին կյանք է ունեցել։ Նա ստիպված է եղել միայնակ հոգ տանել իր որդու մասին, իսկ որդին էլ իր հերթին փոքր տարիքից ամեն կերպ աջակցել է մորը։

Այս առումով ուշարժան է Արկադիի երգերից հատկապես մեկի՝ «Մամա» երգի տեսահոլովակը, քանի որ այն մեծ հաշվով ինքնակենսագրական է։

Այս տեսահոլովակում երևում է, թե ինչպես է մանկահասակ երեխան օգնում ու վաճառում մայրիկի թխած թխվածքաբլիթները, աշխատում բենզալցակայանում և զրկվում այն բոլոր հաճույքներից, որոնք ունեցել են իր տարեկիցները։

Արկադին առիթների դեպքում խոստովանում է, որ իր բոլոր ձեռքբերումների ու հաջողությունների համար ինքը մեծ հաշվով հենց մայրիկին է պարտական։

Понравилась статья? Поделиться с друзьями: