Երեկվանից համացանցը եռում է «Երազանքների ծառ»-ը կոտրող երիտասարդին ուղղված քննադատություններով։ Ծառը գտնվում է Հաղարծինում և ունի հարյուրամյակների պատմություն։
Երիտասարդը, ով համառորեն ցանկանում էր, որ իր երազանքը կատարվի ծառը կոտրելու գնով, փչացրեց այն։ Բնապահպան Սիլվա Ադամյանը նշել է, որ երիտասարդն անպայմանորեն պետք է պատիժ կրի։
Բնապահպանը արարքը որակեց խուլիգանություն, հանցագործություն։ Եվ նման արարքը պետք է պատժվի, որպեսզի նման դեպքերի կրկնությունը կանխվի։
Երիտասարդը բավականին բորբորքված տեսանյութ էր հանրայնացրել, որտեղ բղավում էր, հայհոյում և շեշտում, որ ծառն իրենից մշակութային արժեք չի ներկայացնում և այդ ծառի համար չարժի քննարկել և քննադատել։ Այնուհետև շեշտել է, որ սիրում է իր ազգին և այդ ազգի համար մեկնել էր առաջնագիծ և պաշտպանել հայրենիքը։
Սոցիալական հարթակներում օգտատերերի կողմից արված մեկնաբանությունները տարբեր են, ոմանք կարծում են, որ, իրավամբ, արտառոց ոչինչ չի եղել, իսկ ոմանք էլ կարծում են, որ տղան պետք է պատժվի իր հանցավոր արարքի համար։ Այս մասին առավել մանրամասն դիտեք վարը ներկայացված տեսանյութում։