Ո՞վ է Լևոն Արոնյանի ընկերուհին և ի՞նչ է գրում նա սոցցանցերում շախմատիստի մասին

Լ. Արոնյանն ամիսներ առաջ կորցրեց սիրելի ու գեղեցկուհի տիկնոջը, ում անսպասելի ու անժամանակ հեռանալը կյանքից մինչ հիմա էլ անհավատալի է թվում շատերի համար:

Համացանցում այս օրերին բուռն քննարկումներ են ծավալվել այն մասին, որ շախմատիստը նոր ընկերուհի ունի: Այսօրինակ ենթադրությունների առիթ են տվել շախմատիստի ընկերուհու սոցցանցային հրապարակումները:

Ընկերուհին Անիտա Այվազյանն է: Գեղեցիկ արտաքինով, կենսախինդ ու կենսասեր աղջիկը տևականորեն հանրայնացնում է իր և Լ. Արոնյանի համատեղ ժամանցի ու հանգստի ուշագրավ կադրեր:

Անիտան նաև գրել է, որ հարկ է շարունակել ժպտալ: Նա հռետորական հարցում է արել, թե ի՞նչ օգուտ ունի լացելը: Միայն ժպտալով է մարդը հասկանում, թե կյանքը իրեն ինչքան է սիրում:

Այս ամենով հանդերձ՝ Անիտան իր սոցցանցային հրապարակումներում անպատասխան է թողնում իր հետևորդների հետաքրքրասեր հարցերը՝ ոչ ժխտելով, ոչ էլ հաստատելով իր և հայտնի շախմատիստի հարաբերությունների մասին շրջող լուրերը:

Понравилась статья? Поделиться с друзьями: