Ո՞վ է կասկածում, որ եթե Ղարաբաղի ղեկավարությունը ուրիշ ելք տեսներ՝ կհամաձայնվե՞ին արդյոք այդ որոշման հետ

Կարեն Դոլուխանյանն իր սոցհարթակում գրում է. «Փողոցում հավաքված մարդկանց մի մասը չի հասկանում, որ իրենք ղեկավարվում են դավադիր ուժերի կողմից, որոնք ուզում են երկրորդ հոկտեմբերի 27 սարքեն:

Մնացածը շատ լավ հասկանում է և հենց դա է ուզում: Ինչ վերաբերվում է ստորագրելուն. ո՞վ է կասկածում, որ եթե Ղարաբաղի ղեկավարությունը ուրիշ ելք տեսներ՝ կհամաձայնվե՞ին արդյոք այդ որոշման հետ. ուրեմն լավ չէք ճանաչում մեր ղարաբաղցի հայրենակիցներին: Նրանք ոչ մեկին չէին լսի, եթե համարեին սխալ այդ որոշումը և ուրիշ ելք ունենաին:

Շատ հեշտ է Երևանի կենտրոնում պահանջել, որ քո տեղը ուրիշը կռվի և զոհվի Ղարաբաղում… Միգուցե այդ հազարավոր մարդիկ հենց հրապարակից մեկնեն Շուշի ու հետ գրավեն՝ դաշնակցության կամ միգուցե բհկ-ի գլխավորությամբ:

Դե պարզ է, որ դա չի հետաքրքրում դրանց. իրենց դուխը հերիքում է Ազգային Ժողովը գրավել միայն ապահով քաղաքի կենտրոնում, իսկ ռազմի դաշտը իրենց պլանների մեջ չի մտնում»:

Понравилась статья? Поделиться с друзьями: