Ո՞րն էր Հայկոյի կյանքի վերջին շրջանի գլխավոր երազանքը․ բացառիկ մանրամասներ

Տաղանդաշատ երաժիշտ Հայկոյի մասին շարունակվում են խոսակցություններն ու պատմությունները, որոնց մեջ և որոնցով սիրված երաժիշտը շարունակում է ապրել։

Իր ապրած ավելի քան քառասուն գիտակցական տարիների ընթացքում նուրբ լսողություն և ճաշակ ունեցող երաժիշտը կարողացել էր բազմաթիվ էական ու արժեքավոր ձեռքբերումների հասնել։

Նա կարողացել էր ստանալ կյանքում այն ամենը, ինչը շատ էր ցանկացել։ Սակայն երաժիշտը նույնիսկ իր այդ ձեռքբերումների պարագայում ուներ երազանքներ, որոնք նրան մղում էին առաջ ընթանալու։

Հայկոն վերջին շրջանում երազում էր հայտնի հոլիվուդյան ֆիլմարտադրողների հետ համագործակցել և հոլիվուդյան մի ֆիլմի համար երաժշտական սաունթրեք ստեղծել։

Հայկոն խոստովանել է, որ ինքն իրեն ավելի շատ սիրում է ֆիլմերի մեջ հնչող երաժշտություն ստեղծելիս։ Հատկանշական է, որ Հայկոյի երաժշտական ստուդիայի տեխնիկայի մի մասը Ջենիֆեր Լոպեսի ստուդիայից է բերվել։

Ջ․ Լոպեսի երաժշտական ստուդիայի տեխնիկան նրան նվիրել են ընկերները, ովքեր ժամանակին գնել են Ջ․ Լոպեսի վիլլան։

Понравилась статья? Поделиться с друзьями: