Կորոնավիրուսի տարածման սկզբից,սկսվեց քննարկվել գների հետագա կամ ներկա տատանումները։ Նավթի գնի այդչափ կտրուկ անկումը,մտահոգվելու պատճառ դարձավ։
Հայաստանում գնաճը զսպվեց, թեպետ որոշակի ապրանքներ տատանում գնային ունեցան։ Սակայն հիմա նկատելի է,որ ոչ պարենային ապրանքների գները սկսել են իջնել։ Սա ունի իր պարզ բացատրությունը։ Մարդիկ գնում են միայն այն ինչ անհրաժեշտ է և ոչ այն ինչ պարզապես կարող է հաճելի լինել։
Ռեստորաններում հանդիսություններ չկան,հետևաբար հագուստ գնում են միայն առօրյա կյանքի համար։ Կոսմետիկայի միջոցներ ևս այդքան անհրաժեշտ չեն՝դիմակը ամեն ինչ ծածկում է։ այս շղթան երկար է,և նորմալ է,որ որոշ ոչ պարենային ապրանքների գներ պետք է իջնեն,սակայն սա ուրախալի փաստ չի կարող լինել,որովհետև տուժելու են մանր բիզնեսի ներկայացուցիչները,որոնք հարկ վճարող են և իրենց եկամուտների բասացական լինելը,ուղիղ համեմատական է պետական բյուջեին։
Անկում գնային կա նաև թանկարժեք զարդերի գնի մեջ։ Սա ևս պայմանավորված է աշխարհում ընդհանուր գնային ցուցանիշի հետ։ Այն,որ տնտեսական խնդիրները դեռ երկար խնդրահարույց կլինեն,դա միանշանակ է։ Մնում է սպասել կառավարության օգտավետ որոշումներին։