ԿԳՄՍ փոխնախարարը հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ կա որոշակի տեղեկություն այն մասին, թե որ դեպքում սովորողը չպետք է դպրոց հաճախի, այլ մասնակցի հեռավար տարվող դասընթացների:
Նա ներկայացրել է նախ այն բոլոր հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում ծնողը համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու դեպքում երեխային հնարավորություն է տալիս դպրոց չհաճախել, իսկ դասերը պատրաստել հեռավար սկզբունքով:
Ժ. Անդրեասյանի ներկայացրած նախապայմանների մեջ հաշվի են առնվում ոչ միայն երեխաների ռիսկային խմբում գտնվելու հանգամանքը, այլ նաև նրա ընտանիքի անդամների առողջական վիճակն ու ռիսկայնության ցուցանիշը: Նա նաև ներկայացրել է հաստատված ամբողջական հիվանդությունների ցանկը, որոնց առկայության պարագայում գործում է տվյալ օրենքը:
Որպեսզի երեխաներն ըստ պատշաճի իրականացնեն դասապատրաստման գործընթացը, պետությունը նպատակադրվել է իրականացնել կենտրոնացված հեռավար ուսուցում: Մասնավոր դպրոցներն իրենք են կազմակերպում սովորողների հեռավար ուսուցման գործընթացը:
Ժաննա Անդրեասյանի հանրայնացրած տեղեկատվության ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ ստորև: