Ո՞ր երկրի գործակալն է եղել Լևոն Տեր Պետրոսյանը

Արկադի Վարդանյան․ մենք էնպիսի զավեշտալի սիտուացիայում ենք, որ ուղղակի բառապաշարս չի հերիքում որ բնորոշեմ կամ գնահատեմ։ Անկախության տարիներին մենք կարողացանք սահմանել համաշխարհային ռեկորդներ հակապետական հեղաշրջումների քանակներով։ Սկսվեցին անընդհատ պրոցեսներ, որոնք խաթարում էին ամենը։

Ես դեռ Լ․Պ․-ի ասպիրանտուրա սովորելու շրջանից գիտեի, որ ԿԿԲ-ի կողմից «վերցված» է» Փաստորեն օտարերկրյա հավաքագրյալ գործակալ եղավ։ Հետո եղավ 96թվականը։ Մենք տեսանք առաջին հակասահմանադրական հեղաշրջումը։ Իրականում Մանուկյանը հաղթեց, բայց Լ․Պ․-ի շրջապատը բացարձակորեն հայտարարեց, որ իշխանություն չի ստանա օպոզիցիան։

Ընդհանրապես մեր 30տարիները ոչ այլ ինչ են Լյուբանկայի բեմադրմամբ թատերախաղեր կամ թամաշաներ, որի հիմնային նպատակը եղել է ՌԴ-ի կայսրապաշտական նկրտումների կյանքի կոչելը։ Հետո երբ հասկանալի եղավ, որ իրենց գործակալի ռեյտինգը զրոյական է դառնում, որոշեցին փոխել։ Եկավ ավելի ջահել դեմք՝ Ռ․Քոչարյանը։

Նրա գալը ակնհայտ լկտի հեղաշրջում էր։ Մենք լավ գիտենք, որ որևէ իրավունք չուներ նույնիսկ հավակնելու այդ պաշտոնին։

Понравилась статья? Поделиться с друзьями: