«Ո՞ւմն է Ղրիմը» Սոլովյովի հարցին Վանեցյանի պատասխանը ծիծաղ է առաջացրել

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հյուր է եղել Վլադիմիր Սոլովյովի հաղորդմանը, որի ընթացքում քննարկվել են տարաբնույթ հարցեր, երկուստեք հնչել են կարծիքներ Հայաստանի, Արցախի ներկայիս իրավիճակի վերաբերյալ։

Վանեցյանը նաև նշել է, որ մասնակցություն է ունեցել ռազմական գործողություններին, ապա մասնավորիեցրել է, որ իր ջոկատով դիրքեր են պահպանել Շոշում։

Արցախի մասին խոսելիս Սոլովյովը ԱԱԾ նախկին պետին հարց է ուղղել․ «Վերջիվերջո ո՞ւմն է Ղրիմը»։ Հարցին ի պատասխան Վանեցյանի կողմից հնչել է՝ «Մերն է»։ Պատասխանն անմիջապես առաջացրել է երկու կողմերի ծիծաղը, ապա Արթուր Վանեցյանը շտապել  է ուղղել իրեն և ասել է,- «Ավելի ճիշտ՝ ձերը։

Անկեղծ ասած՝ Ղրիմը ռուսական է։ Տեղի ժողովրդի 95 տոկոսը քվեարկության միջոցով հայտարարել է, որ ցանկանում է միանալ Ռուսաստանին։ Հետևաբար այդ տարածքի Ժողովրդի ինքնորոշման իրավունքը պետք է հարգել»։

Խոսքի ավարտին համոզմունք և վստահություն է հայտնել, որ Ղրիմը, այնուամենայնիվ, ռուսական է։ Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել վարը։

Понравилась статья? Поделиться с друзьями: