«Ողբերգական իրավիճակ խայտառակված Ալիևի հետ». Ալ. Լապշինը դարձյալ վերլուծում է իրավիճակը

Ալ. Լապշինը հերթական վերլուծական հրապարակումն է արել՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններում առկա իրավիճակին: Վկայակոչելով ռուս մասնագետներից մեկի խոսքը, ով սովորել է Ի. Ալիևի հետ՝ Ալ. Լապշինը նշում է, որ Ալիևը հավատարիմ է մնացել իր անկայուն ու էմոցիոնալ բնավորությանը:

Ռուս մասնագետը մի առիթով ասել է, որ եթե հանդիպես անտրամաբանական ու հուզական որոշումների, ուրեմն իմացիր, որ դա Ալիևն է կայացրել: Հիշեցնելով այս խոսքերը՝ Ալ. Լապշինը գրում է, որ Ալիև հերթական անտրամաբանական որոշմանն ենք ականատես լինում, ինչի արդյունքում նա ինքը հայտնվել է խայտառակ իրավիճակում:

Հադրութը գրավելու շտապողական հայտարարությունից հետո ճիշտ քայլեր ձեռնարկելու փոխարեն՝ Ալիևը կnտnրում է իր զինվորականներին, որ իրականություն դարձնի իր սուտ հայտարարությունը, մինչդեռ կարող էր տակտիկական այլ քայլերի դիմել:

Դրա փոխարեն նա ռուս լրագրող Ս. Պեգովի հետ սկզբունքային պայքարի մեջ է մտել՝ ապացուցելու իր կարողությունը, ինչը անհեթեթ արդյունքի է հանգեցնում: Լապշինը հիշում է, որ նա ժամանակին նույնկերպ իր հետ է վարվել:

Трагикомическая ситуация с опозорившимся Ильхамом Алиевым, поспешившим заявить что азербайджанцы взяли Гадрут…

Опубликовано Alexander Lapshin Понедельник, 12 октября 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: