Ողբերգությունը պատրաստվել է 1997ից․ Վասակ Դարբինյան

Վասակ Դարբինյան․ բախվել ենք մի փաստի, որը խորը ողբերգական է։ Ողբերգությունը պատրաստվել է 1997ից։ Բայց կեղծ գաղափարախոսությունները միամտաբար սնուցել են մեր ուղեղը։ Մենք վստահ ընդաջառ ենք գնացել այս պարտությանը։ Անիրատես քաղաքականության հետևանքներ։

Մի անիրատես ու կեղծ շրջանառվող արժեքներով ապրող հասարակությունը չէր կարող չգնալ սրան։ «ոչ մի թիզականություն» կրեդոն ինքնին ինքնախաբեություն էր։ Խաղաղությունն էլ չստացվեց, որովհետև չկար ճիշտ քաղաքականություն։ Մենք 97ին կարող էինք գնալ այդ խաղաղությանը, բայց չգնացինք։

Առաջին նախագահի լուծման առաջարկը պարզվեց ամենաօբյեկտիվն էր։ Սնոտիապաշտությունը ու կեղծ պաթոսը մերժեցին այս ամենը ու բերեցին սրան։ Արկածախնդրության ուղին մենք ընտրեցինք, զառանցագին մտայնություններով՝ նոր տարածքներ վերցնելու։ Ն․Փ․-ն գուցե ժամանակի մեջ ունենար ռեսուրս, բայց դա շատ արագ եղավ ու հեղհեղուկ վիճակ ստեղծվեց։ Սակայն դրանում ևս վստահ չեմ։

Ամեն դեպքում ռեսուրսների գնահատումը նրա կողմից էլ ողջամիտ չէր։ Ողջամիտների խոսքը համընդհանուր աղմուկի մեջ կորչում է։

Понравилась статья? Поделиться с друзьями: