Ողբերգություն․ հարսը մահացել է տոնական ճաշկերույթի ընթացքում

Ռուսական ԶԼՄ-ները հայտնում են՝ երեկ մոսկովյան ռեստորաններից մեկում ողբերգություն է տեղի ունեցել․ հարսը մահացել է տոնական ճաշկերույթի ժամանակ։ Վկաները նշում են՝ քսանհինգամյա կինը՝ Ալեքսանդրան, իրեն վատ է զգացել։ Հյուրերը կարծել են՝ իր մոտ ալերգիկ ռեակցիա է և շտապօգնություն կանչել, որն էլ կարճ ժամանակ անց եկել է։

Ժամանած բժիշկները նրա մոտ անաֆիլակտիկ շոկ են ախտորոշել և երկրորդ բրիգադը կանչել՝ վերակենդանացման համար։ Բժիշկները մի քանի րոպե վերակենդանացման միջոցառումներ են ացնկացրել, բայց կնոջը փրկել չի հաջողվել։

Նշենք՝ Մոսկվայում պանդեմիայի ընթացքում հարսանիքների անցկացումն արգելված է եղել, ապա՝ սահմանափակված։ Քաղաքային իշխանություններն արգելում էին մեծ թվով հյուրերի ներկայությունը, այդ պատճառով նորապսակները հաճախ երկուսով էին գրանցում իրենց հարաբերությունները՝ օգտագործելով անհատական պաշտպանության բոլոր միջոցները։

Սահմանափակումների վերացումից հետո ՔԿԱԳ-ներում անչափ շատ են ամուսնանալ ցանկացող զույգերը։ Ամրագրումներն արդեն մինչև աշուն են հասել։

Понравилась статья? Поделиться с друзьями: