Ովքե՞ր են այսօր Շուշիում պսակադրված երիտասարդները, և ինչո՞ւ են նրանք հենց այսօր պսակադրվել

Այսօրվա լրահոսը հագեցած է Շուշիում կայացած բացառիկ պսակադրության արարողության մասին լուրերով:

Պսակադրվող երիտասարդները որոշել են հենց այսօր պսակադրվել և պսակադրվել հենց Շուշիի կիսավեր եկեղեցում՝ այդպիսով իրենց բողոքի ձայնը բարձրացնելով ի լուր աշխարհի:

Հարսանիքը թիկունքում է, իսկ զույգը՝ արցախցի: Փեսան՝ Հովիկը Արցախի Հումորի լիգայի թիմի աստղերից է. նրան շատերը կհիշեն նշյալ հումորային հաղորդման շրջանակներից: Նա օրեր շարունակ եղել է առաջնագծում:

Հարսանցուն՝ Մարիամը, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի շրջանավարտ է: Նա իր խորին խոնարհումն է հայտնում բոլոր սուրբ նահատակների թանկ հիշատակին՝ հույս հայտնելով, որ իրենց ճիշտ կհասկանան:

Զույգի այս խորհրդանշական քայլը նաև այլ ասելիք ունի: Այս քայլով արցախցի երիտասարդները ցանկանում են ցույց տալ, որ Հայոց տունը շարունակելու է բարգավաճել, նոր ընտանիքներ ու նոր հայորդիներ են դեռ լույս աշխարհ գալու:

Մարիամը խոստանում է առաջիկայում առնվազն երեք տղա զավակ ունենալ՝ շենացնելով երկիրը:

Понравилась статья? Поделиться с друзьями: