Ովքե՞ր են անմահացած տղաները․ ուշագրավ մանրամասներ կյանքը հայրենիքին տված հերոսների մասին

Այսօր Հայաստանը կորցերց երեք նվիրյալ զինծառայողների, ովքեր մինչև իրենց վերջին փամփուշտը հերոսաբար պայքարել են հակառակորդի դեմ։ Նրանց մասին արդեն որոշակի անձնական տվյալներ են հայտնի։

Տղաներից յուրաքանչյուրը մի օջախի լույս էր, որ վերածվեց անմար կրակի։ Զինծառայողներից տարիքով մեծը ավագ լեյտենանտ Հայկ Գևորգյանն էր, ով Հացառատ համայնքից էր։ Հայկը երկու երկու զավակի հայր էր ու պատրաստակամ զինծառայող։

Մյուս երկու տղաները ժամկետային զինծառայողներ էին՝ շարքայիններ, որոնցից Կորյունը ընդամենը վեց ամիս առաջ էր սկսել զինծառայությունը։

Կորյունը ծնունդով Հրազդանից է։ Նա ընտանիքի չորս զավակներից կրտսերն էր, միակ տղա զավակը։

Չինչինցի Դավիթի մասին խոսելիս առաջին փաստը, որ մատնանշվում է, այն է, որ պայծառ տղան եղել է համայնքի նախորդ տարվա շրջանավարտներից միակը։

Դավիթի ընտանիքի համար հայրենիքը բացարձակ արժեք է։ Ժամանակին հայրենի սահմանների համար պայքարել են նաև Դավիթի հայրն ու պապը։

Դավիթը զբաղվում էր նաև նկարչությամբ․ նա ծառայությունը գերադասել է ուսումից՝ հետաձգելով վերջինս։

Понравилась статья? Поделиться с друзьями: