Ոտքի են կանգնել ամբողջ աշխարհի հայերը. անհնար է չհիանալ հայերի միասնականությամբ

Գաղտնիք չէ, որ մեր ազգային նկարագրին հատուկ է դժվարին ժամանակներում միավորվել, ի մի գաղափարի հավաքվել: Ոտքի են կանգնել համայն աշխարհի հայերը:

Երեկ հայկական խաղաղ ցույցեր են եղել Ֆրանսիայում: Հավաքված ֆրանսահայերը հայկական երկու՝ Հայաստանյան ու Արցախի դրոշները ծածանելով՝ պահանջել են դшտապարտել ադրբեջանական կողմի գործողությունները:

Ջավախահայերը բացառիկ ակտիվություն են դրսևորում Արցախին օժանդակություն ցուցաբերելու համար՝ միաժամանակ ցանկություն հայտնելով որպես կամավորներ միանալ սահմանին կանգնած տղաներին:

Ռուսաստանաբնակ հայերը ևս մեծ ակտիվություն են ցուցաբերում հայրենիք վերադառնալու և որպես կամավորներ: Այդ մասին տեղեկություն էին տարածել Ռուսաստանում բնակվող հայերի միությունից:

Ուշագրավ են ԱՄՆ-ում ընթացող գործընթացները: Ղազարոս Գրիգորյանն իր էջում տարածել է ամերիկյան Քլիվլենդ բնակավայրում տեղի ունեցող հայկական ցույցերից մի հատված: Լ. Խառատյանն էլ գրել է, որ Քլիվլենդում սկսվում են ԱՄՆ նախագահական ընտրությունների առաջին դեբատները:

Տեղի հայերը որոշել են Ղարաբաղի հարցն ակտուալացնել դեբատներում: Նրանք պաստառներով փողոցներ են դուրս եկել: Տեսանյութը՝ կից:

Понравилась статья? Поделиться с друзьями: